Լուրեր
Հռչակավոր ակնոցների դիզայներ, արտադրող Alain Mikli բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Հռչակավոր Alain Mikli ակնոցների տաղանդավոր օպտիկ դիզայներ և արտադրող, Ալեն Միկլի բրենդի հիմնադիր Ալեն Միկլիտարյանն (Ալեն Միկլի) իր Հայաստան հերթական այցելության ժամանակ այցելել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Ալեն Միկլիտարյանը հայկական ծագում ունի և հպարտությամբ է դա նշում: Հանդիպման ժամանակ նա ասաց, որ հայ է, չնայած հայերեն շատ քիչ բառ գիտի, որովհետև մինչև 7-8 տարեկանն է հայերեն լսել: Նրա ընտանիքը Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ է հասել Ֆրանսիա: Սակայն նշեց նաև, որ հիմա ավելի շատ է ձգտում լինել հայրենի հողում, յուրաքանչյում մարդ տարիքի հետ ձգտում է վերադառնալ դեպի սեփական արմատները:
Արտերկրում օպտոմետրիստը մասնագիտություն է` ոչ բարձրագույն կրթությամբ: Նրանք ստանում են որոշակի բժշկական կրթություն, աշխատում են օպտիկայի կենտրոններում և գրագետ ընտրում են ակնոցների ապակիները: Նման կրթական համակարգ մեզ մոտ կազմավորման փուլում է:
Ալեն Միկլին անմիջապես իր մասնագիտությամբ քիչ է աշխատել: 1978-ին նա Փարիզում հիմնել է իր ընկերությունը և արտադրել Ալե Ալան Միգլի բրենդի և՛ արևային, և՛ օպտիկական ակնոցներ, որոնք ներկայում շատ հայտնի են աշխարհում, տարբերվում են իրենց առանձնակի ձևավորմամբ, գույներով, արտադրման մեջ բարձրորակ հումքի օգտագործմամբ: Այդ ակնոցների ստեղծման մեջ համադրված են ստեղծագործական հետաքրքիր մոտեցումը և ֆունկցիոնալությունը: Ակնոցները էսթետիկ կատարելության են հասցված: Լինելով աշխարհում առաջատար բրենդ` ակնոցները բավականին թանկարժեք են, կան շրջանակներ, որոնք արժեն անգամ 20000 ԱՄՆ դոլար: Այդ ակնոցների երկրպագուներ են աշխարհի նշանավոր շատ մարդիկ՝ երգիչ էլտոն Ջոնը, Ժան Պոլ Գոտյեն, Մերիլ Ստրիպը, Մարկ Խերմանը և այլոք:
Ալեն Միկլին 3 տարի առաջ վաճառել է իր ընկերությունը՝ անունով և բրենդով: Նոր սեփականատերերը հավանաբար փոխել են աշխատողներին, որովհետև, ըստ Ալան Միկլիի վկայության, չկա նախկին որակը և նորը շատ է տարբերվում նախկին արտադրանքից: Սակայն այլևս նա չի կարող այդ նույն բրենդով նախկին արտադրությունը վերսկսել:
Կենտրոնում Ալեն Միկլին հանդիպումներ ունեցավ ինչպես տնօրեն, պրոֆեսոր՝ Ա.Ս. Մալայանի, փոխտնօրեններ Զ.Ա. Մալայանի և Հ. Միրոյանի հետ, այնպես էլ այցելություն կատարեց մեր կենտրոնում գործող Look Optik խանութ սրահ, որտեղ վերջինիս կողմից բարձր գնահատանքի արժանացավ խանութ-սրահի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և շրջանակների լայն ընտրությունը:
Ի դեպ, Look Optik խանութ սրահն արդեն գործում է շուրջ 4 տարի մեր կենտրոնում և յուրաքանչյուր հաճախորդին մատուցվող բարձր պրոֆեսիոնալիզմը պայմանավորված է նրանով, որ խանութ-սրահի աշխատակիցները անմիջական կապի մեջ են կենտրոնի բժիշկ-ակնաբույժների հետ:
Նա հատկապես հետքրքրված էր Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ռեֆրակցիոն վիրահատությունների կատարման բաժանմունքով, որտեղ շուրջ 17 տարի կատարվում են ռեֆրակցիայի շտկման բոլոր նորագույն միջամտությունները, այժմ նաև նորագույն Alcon AES 500 վերջին սերնդի սարքավորման օգնությամբ:
Զառա Մալայանի հետ զրույցում Ալեն Միկլին նշեց, որ իրեն շատ հետաքրքիր էր ծանոթանալ մեր կենտրոնի հնարավորություններին, տեսնել թե ինչի կարիք ունի նման բարձրակարգ կենտրոնը, ինչ հեռանկարային համագործակցություններ կարելի է կատարել միասին: Շփումը հանրաճանաչ դիզայների հետ շատ պարզ և անմիջական ստացվեց: Զառա Մալայանն էլ իր հերթին մեծ պատիվ և հաճելի անակնկալ համարեց աշխարհահռչակ բրենդի հիմնադրի այցը կենտրոն:
Չնայած մեր աշխարհահռչակ հայրենակցի՝ մոտակա նպատակների կոնկրետություն դեռևս չկա, բայց կա պատրաստակամություն և մեծ ցանկություն` Հայաստանի համար ինչ-որ օգտակար գործ անելու: Եվ դա ողջունելի է:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն